Նամակը գրվում է 2020 թվականի դեկտեմբերի 9-ին
Բարև ձմեռ, հուսով եմ առողջ ես, չնայած քո ցուրտ եղանականերին դու կարող է մի քիչ մրսած լինել: Դու աշխարհի ամենալավ եղանակն ես իմ կարծիքով, որովհետև քո ժամանակ մարդիկ կարող են ձնագնդի խաղալ, ձնեմարդ պատրաստել, չմուշկներ վարել լճի վրա և այլն: Նաև քո բնությունն է գեղեցիկ, ձնով և սառույցով պատված ծառերը, սառած լճերը և ջրվեժները: Ես քեզ շատ եմ սիրում և ուզում եմ, որ երբեք չկորես: Բայց մի թերություն ունես, ձմե՛ռ, քո ժամանակ շատ ցուրտ է եղանակը, մարդիկ մրսում են, բայց ուրախությունից նրանք ջերմանում են, որովհետև ձմեռն է գալիս՝ իր հետ բերելով ձյուն և Ամանոր:
