Նամակը գրվում է 2020 թվականի դեկտեմբերի 22-ին Սամվել Մխիթարյանի կողմից
Բարև, Ձմեռ Պապ, հուսով եմ լավ ես: Փոքր ժամանակ ես քեզ շատ էի սիրում և մինչև հոգուս խորքը հավատում էի, իսկ հիմա՝ ոչ այնքան: Ես այս նամակը ուղարկում եմ քեզ, որպեսզի դու քո պատասխան նամակով ապացուցես, որ դու իրական ես և գոյություն ունես: Ուզում եմ, որ նամակիդ մեջ գրես, թե ինչպես ես դու հայթայթում քո բոլոր խաղալիքները և իրերը, որոնք նվիրում ես երեխաներին: Ինձ նաև շատ հետաքրքիր է, թե քո այդ բրդոտ մորուքի տակ ի՞նչ է թաքնված: Ես շատ անհասկանալի հարցեր ունեմ, որոնք կուզեմ քեզ տալ, բայց ցավոք, այդ բոլոր հարցերը չեմ կարող գրել: Կորձեմ գրել դրանցից մի քանիսը:
Ինչու՞ ես դու անմահ: Ես նաև մտածում եմ՝ կարո՞ղ է դու անընդհատ մահանում ես և քեզ փոխարինում է մի ուրիշ Ձմեռ Պապ:
Ինչպե՞ս են քո եղնիկները թռչում աստղազարդ երկնքում:
Ինչու՞ ես դու միշտ գիշերը գալիս:
Ինչու՞ ես միշտ ձմռանը գալիս, չե՞ս կարող ամռանը գալ, կամ գարնանը, կամ աշնանը: Ինչու՞ հենց ձմռանը