Рубрика: Մայրենի

Իմ Տերյանական բառարանը

Երեկո

Երեկոն փըռեց իր թևերը մութ,
Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.—
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ։

Լայն ըստվերները ընկան անաղմուկ,
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ…
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ…

Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ,
Մոռացիր կյանքի տառապանքը մութ,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ…

Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ,
Ննջեցին անուշ երկինք ու երկիր.
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ…

Նիրհել-ննջել, քնել

Տխրադալուկ-տխուր

ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին…

Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…

Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

Հողմավար-քամուց ավիրված

Ճաճանչ-ճառագայթ

Թոշնել-թարմությունը կորցնել, թառամել

Մոլար-թյուր, սխալ

Մեգ-մառախուղ, մշուշ

Անուրջ-երազ, հորինվածք, ոչ իրականություն

Երկնածին-երկնքում ծնված

Անուշ անուրջով պաճուճիր հոգիս..

Անուշ անուրջով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,
Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։
Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում,
Լքված լռության ծածկոցն է իջել.
Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում,
Իմ տխուր հոգում երգերն են ննջել։
Երգի՛ր ինձ համար, երգի՛ր ինձ համար,
Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ,
Ցրիր քո երգով մռայլ ու համառ
Աշնան գիշերը իմ լքված սրտից։

Պաճուճել-ամբողջովին պարուրել

Մահիճ-անկողին, մարդու քնելու պարագաները որպես ամբողյություն

Դժկամ նայում են ժայռերը խոժոռ

Դժկամ նայում են ժայռերը խոժոռ,
Տխուր խաղում են ալիքները ժիր. —
Ընդունիր հոգիս մոլոր, մենավոր,—
Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր։

Սողում են դանդաղ օրերը անծիր,
Կորած Է մթնում մոլոր իմ ուղին.—
Քնքուշ խոսքերով թախիծըս ցրիր,
Անխոս ամոքիր ցաված իմ հոգին։

Մի անմեռ ցավ կա երկրում այս տխուր,
Մի ցուրտ, հոգեմաշ հուսահատություն
Կորցըրած հավետ և՛ երազ, և՛ հուր,
Ես վերջին անգամ քե՛զ եմ աղոթում։

Դժկամ նայում են ժայռերը խոժոռ.
Տխուր խաղում են ալիքները ժիր.
Փայփայիր սիրտըս հավետ մենավոր,
Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s