Рубрика: Մաթեմատիկա 6, Ամառային ճամբար 2022

2022 թվականի ամառային ճամբարի առաջին շաբաթ

Այս շաբաթ մեր ամառային ճամբարի առաջին շաբաթն էր։ Անցավ շատ հագեցած և հետաքրքիր։ Լուծել ենք շատ հետաքրքիր ոչ ստանդարտ խնդիրներ։ Տեխնոլոգիայի ժամին ընկերներս թղթով օրիգամիներ էին պատրաստել, իսկ ես կավից աման էի սարքում։ Խոսացել ենք մեր հետագա անելիքների, նախագծերի, ինչպես նաև ճամփորդությունների մասին։ Ընկեր Մենուայի հարսանիքի հաշվարկները պետք է մենք անենք, դրա համար էլ ընկեր Լիանան մեզ համառոտ ներկայացրեց, թե ինչ պետք է անենք։ Մեր մոտ նաև կաին մարզական մասեր, որի ընթացքում խաղացինք սեղանի թենիս և ֆուտբոլ։ Արել ենք պար։ Իսկ ռուսերենից կատարել ենք հետաքրքիր վիկտորինա։ Չորեքշաբթի գնացինք պոնչիկանոց, որը շատ հետաքրքիր էր։ Իսկ եկող հինգշաբթի պատրաստվում ենք գնալ Թումոյի այգի, ֆիզիկայի ինստիտուտ և Բյուրականի աստղադիտարան, ու այդ ամենը մեկ օրում։ Կարճ ասած շատ հետաքրքիր, հագեցած, զվարթ շաբաթ էր։

Оставьте комментарий