Рубрика: Մայրենի 6-րդ դասարաններ

Ձոն ստուգատես․ Մայրիկագովք

Ութտող

Իմ մայրը՝ իմ աշխարհն է,
Իմ մայրը՝ իմ տիեզերքն է:
Որտեղ կան աստղեր,
Ինչպես նաև մոլորակներ:


Իմ մայրը այդ մոլորակներն է,
Ես ել նրա արբանյակները:
Նա է իմ միակը,
Իմ ապրելու գրավականը:

Աքրոստիկոս

Անտառների կանչն ես դու,
Րոպեների վարկյանն ես դու:
Փափուկ քեզ գրկել եմ ուզում,
Իշխանուհի դարձնել եմ ուզում:
Նազանքիդ անհնար է դիմակայել,
Եթե նույնիսկ ամենակարող ես դու:

Մեդիաբացիկ

Ստեղծագործական աշխատանք․ Մայրս


Իմ մայրը այս աշխարհի տիրակալն է, իմ կարծիքով: Նա է իմ ամեն ինչը, նա է իմ «ես»-ը: Առանց նրա իմ  ապրելու իմաստը և կյանքս չեն կարող լինել: Նա է իմ պաշտպանը, իմ պահապան հրեշտակը: Մերթ-մերթ կարող է ջղայնանալ, բայց ներքուստ նա միշտ էլ բարի, քնքուշ էակ է: Նա սովորական մարդ չէ, նա ամենակարող է, ախր մայրերի գործը այնքան դժվար է, այդպիսի բաներ կարող են անել միայն ամենակարողները:

Բանաստեղծություններ մոր մասին

Հովհաննես Շիրազ

    Մայրս

Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս,
Մեր ճորտն ու ծառան է մայրս,
Մեր տան անշուքն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբույնն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան պուճուրն է մայրս,
Մեր հացն ու ջուրն է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղն ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Ա՜խ, մեր տան Սիսն է մայրս,
Մեր տան Մասիսն է մայրս,
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան Աստվածն է մայրս…

Մայրս

Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,

Մայրս մի մայր հասարակ,

Մայրս այս մայր երկրի մեջ,

Արևի դեմ մի ճրագ:

Բայց արևի լույսի տակ,

Երբ ցավեր եք ինձ բերում,

Սրտիս մռայլն անհատակ՝

Այն խեղճ ճրագն է ցրում:

Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,

Մայրս մի մայր հասարակ,

Մայրս մի բուռ սրտի մեջ,

Գիշեր ու զօր արեգակ:

Եղիշե Չարենց

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
 
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Оставьте комментарий