Рубрика: Պատմություն 6-րդ դասարան

Ապրիլի 11-17. պատմություն

Առաջադրանք 1

Հռոմեկան կայսրության ծաղկումն ու անկումը

  • 1.10 նախադասությամբ հիմնավորիր Հռոմեկան կայսրության «ծաղկումը» ժամանակաշրջանը:

Հռոմեական միապետության ամրապնդումն ընթանում էր վայիրվերումներով:Եղավ շրջան երբ միապետություները շեշտված հարգանքով էին վերաբերվում պետության ավանդույթներին:Այդ ժամանակ պետությունը զարգանում էր:Մեծ առաջընթաց ապրեց մշակույթը:Կառուցվեցին հիասքանչ շինություններ:Ճանապարների օգնությամբ Հռոմը միացավ ամենա իրեն ոչ մոտ գտնվող նահանգների հետ: Այդ ժամանակ կառուցվեցին գեղեցիկ կամուրջներ:Այդ շրջաները կապեցին երկու թագավորներ Մարկոս Տրայանոսը և Մարկոս Ավրելիոսը: Մարկոս Տրայանոսը զբաղվեց ռազմավարությամբ իսկ Մարկոս Ավրելիոսը քաղաքականությամբ:Այդպիսով Հռոմեացիները շատ հպարտ էին իրենց կայսրերով:

  • 2.Բնութագրիր Մարկոս Տրայանոսին որպես կայսր, իր քաղաքականությունը, գործունեությունը:

Նրա շնորհիվ նվաճողական պատերազմների ընթացքում ձեռք բերված հարստությունների բարելավել է պետական ֆինանսների վիճակը։ Հասարակական շինարարության լայնածավալ ծրագրի միջոցով վերանորոգվել են կայսրության ներսում գցած ճանապարհները և արդիականացվել նավահանգիստները։ Հռոմ քաղաքում կառուցել է իր անունը կրող նոր ֆորում (հրապարակ), որից այսօր հիշատակ է մնացել Տրայանոսի սյունը, որի վրա ամբողջ երկայնքով փորագրված են դակերի հետ պատերազմի դրվագները։ Տրայանոսը մեծ հեղինակություն է վայելել ինչպես ժողովրդի շրջանում, այնպես էլ սենատում ու բանակում։ Կայսեր նման հաջողությունները չէին կարող Հռոմում ընդդիմություն ձևավորել, նրա քաղաքական հակառակորդները ամեն կերպ ջանում էին նրան նսեմացնել ժողովրդի աչքում։

  • 3.Բնութագրիր Մարկոս Ավրելիոսին որպես կայսր, իր քաղաքականությունը, գործունեությունը;
  • 4.Համեմատիր այս երկու կայսրերին:

Մարկ Տրայանոսը շատ ուժեղ ռազմավար էր, և նա էր, ով հասցրել էր այդ ռազմավարությունը գագաթնակետի: Նա մտածում էր երկրի հզորության, և նրա մեծության մասին: Հզորացնում էր երկիրը և բանակը, գրավում էր տարածքներ և մեծացնում:

Մարկոս Ավրելիոսը ավելի շատ մտահոգվում էր ժողովրդի բարեկեցության մասին, բայց նրան մեկ էր տերության մեծանալը և բանակը:

Առաջադրանք 2

  • Կրոնը, հռոմեկան մշակույթը
  • Տալ «Կրոն» հասկացության բացատրությունը:

Կրոնը հասարակական գիտակցության ձև է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա։

  • Տալ «Հեթանոսություն» հասկացության բացատրությունը, ծագումը:

Հեթանոսությունը դա Աստվածների նկատմամբ հավատն է, և բազմաստվածությունը:

  • Նկարագրել հին հավատալիքների ձևավորման պատճառները

Օրինակի համար հնում, երբ մարդիկ չգիտեին բնության երևույթների մասին, գալիս էր կայծակ, անձրև կամ ձյուն: Մարդիկ չգիտեին թե դա ոնց է տեղի ունենում, և մտածում էին, որ տիեզերքում ապրող ամենակարող Աստվածներն էին անուն:

  • Ընտրել Հռոմեական աստվածություններից մեկը, նկարագրել, համեմատել հունական, հայկական տվյալ աստվածության հետ:

Հռոմեական աստվածությունը նման է մի մեծ ընտանիքի, որի մեջ ապրում են բարի մարդիկ: Հունականը նման է իրար դեմ մարտնչող Աստվածների, որոնք ձգտում են հասնել փառքին: Իսկ հայկականում բոլորը իրար հետ կարծես թե մոտիկից ծանոթ չեն, բայց այդ թվում նաև համերաշխ են: Հայկական և Հռոմեական աստվածություննեը շատ նման են միմյանց:

  • Քրիստոնություն. առաջացումը, տարածումը, նկարագրությունը

Քրիստոնությունը ձևավորվել է Պաղեստինում, առաջին դարում: Դա նվիրված էր տիեզերքն արարող ամենակարող աստծու պաշտամունքին: Վերջինս սկսել սիրել աշխարհը և հարգել մարդկան, այդ պատճառով նրանց մոտ ուղարկեց իր միակ որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Քրիստոնեությունը դառավ Հռոմի պաշտոնական կրոնը 381 թվականին:

  • Հետաքրքիր փաստեր քրիստոնության հետ կապված:

Արևմտյան Եվրոպայի միջնադարյան եկեղեցիներում տեղադրվում էին ագիոսկոպներ՝ հատուկ բացվածքներ պատերի մեջ, որոնց միջոցով հնարավոր էր լսել, թե ինչ է կատարվում ներսում և տեսնել զոհասեղանը: Դա արվում էր նրա համար, որ բորոտները  և այլ հիվանդները, ինչպես նաև եկեղեցուց վտարվածները կարողանային տեսնել ծառայությունը և չզրկվեին հոգևոր մխիթարությունից: Հիսուս անունն Ավետարաններում և Գործք Առաքելոցում հանդիպում է 700 անգամ և գրեթե 70 անգամ առաքյալների ուղերձներում: Քրիստոս բառը Ավետարաններում և Գործք Առաքելոցում հանդիպում է 60 անգամ, իսկ ուղերձներում  և Հայտնության գրքում՝ 240 անգամ: Մարիամն ու Հովսեփը ստիպված եղան մինչև Բեթղեհեմ քայլել մոտ 150 կմ, որպեսզի մասնակցեն մարդահամարին: Հիսուսից հետո Դավիթը երկրոդն է Աստվածաշնչում հիշատակումների քանակով՝ 1118 անգամ: Սառան՝ Աբրահամի կինը, կանանց մեջ առաջինն է. Աստվածաշնչում նրա անունը հիշատակվել է 56 անգամ: «Տիրոջ դամբարան» տաճարը, որը գտնվում է Երուսաղեմում, բաժանված է քրիստոնեական 6 ուղղությունների միջև՝ կաթոլիկ, հունա- ուղղափառ, հայկական, ղպտիական, եթովպական և սիրիական:

  • Համեմատել քրիստոնեությունը, հեթանոսությունը:

Քրիստոնեությունը դա հավատն է մեկ, ամենակարող աստծուն և նրա որդուն, իսկ հեթանոսությունը բազմաստվածությունն է, հավատ մի քանի աստվածներին:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, համացանց

Рубрика: Մաթեմատիկա 6, Մաթեմատիկա և Երևակայություն

Ֆլեշմոբում իմ առաջարկած խնդիրը

Հայկը կոնֆետն իր եղբորից թաքցնելու նպատակով այն դրեց 3 գունավոր արկղերից մեկի մեջ: Կարմիր արկղի վրա նա գրեց «կոնֆետն այստեղ չէ», կանաչի վրա գրեց՝ «կոնֆետն այստեղ է», իսկ կապույտի վրա՝ «կոնֆետը կանաչի մեջ է»: Կոնֆետը ո՞ր գույնի արկղի մեջ է, եթե հայտնի է, որ արկղերի վրա գրվածներից միայն մեկն է ճիշտ, իսկ մյուսները՝ սխալ:

Լուծում

Եթե կանաչ արկղի վրա գրվածը՝ «կոնֆետն այստեղ է», լիներ ճիշտ, ապա ճիշտ կլիներ նաև կապույտ վրա գրվածը՝ «կոնֆետը կանաչի մեջ է», բայց մենք գիտենք, որ միայն մեկի վրա գրվածն է ճիշտ։ Այսինքն կանաչի վրա գրվածը սխալ է և կոնֆետը կանաչի մեջ չէ։ Այդտեղից կարող ենք հասկանալ նաև, որ կապույտի վրա գրվածը նույնպես սխալ է։ Մնում է միակ հնարավոր տարբերակը, որ ճիշտ է կարմիր արկղի վրա գրվածը՝ «կոնֆետն այստեղ չէ», այսինքն կոնֆետն իրոք կարմիրի մեջ չէ։ Եվ այսպես, հասկացանք, որ կոնֆետը ո’չ կարմիրի մեջ է, և ո’չ էլ կանաչի։ Այսինքն կոնֆետը գտնվում է կապույտ արկղի մեջ։

Рубрика: Մաթեմատիկա 6

Պարապմունք 92

Թեմա՝ Տասնորդական կոտորակների գումարումը և հանումը, խառը առաջադրանքներ:

1.Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համապատասխան թվանշանը, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

ա) 2,547 > 2,537
բ) 10,85 < 10,9

գ) 9,568 > 4,568 ,
դ) 885,623 < 885,683

2.Համեմատե՛ք կոտորակները.

ա) 3,853 > 2,64
բ) 15,899 > 14,9
դ) 78832,91 > 78732,91 

ե) 72,93 < 73,851 
զ) 0,382 <  0,45 
է) 663,0001 <  663,0002

3.Կատարե՛ք գումարում  կամ  հանում

ա)5,2+1,7=6,9      
բ)14,12+5,17=19,29       
գ)7+45,58=52,58

դ)32,9-12,8=20,1    
ե)48,38-13,29=35,9         
զ)158 -46,04=112,04

է)3 – 0,9=2,1        
ը)12 – 9,48=2,52             
թ)17,04-5=12,04

4.Գտե՛ք իրար հաջորդող այն երկու բնական թվերը, որոնց գումարը հավասար է 43‐ի։

21,22

5.Կատարե՛ք բազմապատկում.

ա) 25,103 ⋅ 100=2510,3
գ) 7,03 ⋅ 10=70,3
ե) 9,32 ⋅ 10=93,2

բ) 0,3 ⋅ 1000=300
դ) 0,99⋅ 100=99
զ) 0,0001 ⋅ 100=0,01

6.Ինչի՞ է հավասար այս թվերից ամենամեծի և ամենափոքրի գումարը։ 
1,73 ,   2,563 ,  0,82 ,  11,729 ,  1,6 ,    529,1 ,    837,2

837,2+0,82=838,02

7.Տասնորդական կոտորակները գրի՛ր դիրքային գրառման տեսքով.

7/10,  4/100, 12/1000, 73/10,   19/10,  1/10000

0,7, 0,04, 0,012, 7,3, 1,9, 0,0001

8. Խնդիր ֆլեշմոբից.
Տրված CD հատվածի վրա N և M կետերն նշված են այնպես, որ CD=13սմ, ND=10սմ, CM=7սմ։ Գտի՛ր NM հատվածի երկարությունը։

4սմ

Рубрика: Մայրենի 6-րդ դասարաններ

Գործնական աշխատանք 13.04.2022

1.Բառերը բաժանի՛ր բաղադրիչների և գրի՛ր բառերի տեսակները (ըստ կազմության)․

  • դժգույն-դժ (ածանց), գույն (արմատ), ածանցավոր բառ
  • գունավոր-գույն (արմատ), ավոր (ածանց), ածանցավոր բառ
  • խաղաղություն-խաղաղ (արմատ), ություն (ածանց), ածանցավոր բառ
  • անկախություն-անկախ (արրմատ), ություն (ածանց), ածանցավոր բառ
  • չկամ-չ (ածանց), կամ (արմատ), ածանցավոր բառ
  • ամպոտ-ամպ (արրմատ), ոտ (ածանց), ածանցավոր բառ
  • միտք-միտ (արրմատ), ք (ածանց), ածանցավոր բառ
  • գետափնյա-գետ (արրմատ), ափն (արմատ), յա (ածանց) բարդ ածանցավոր բառ
  • հորդառատ-հորդ (արրմատ), առատ (արմատ), բարդ բառ

2․ Բաց թողած տեղերում լրացրու գ, կ, ք (անծանոթ բառերը բացատրի՛ր ․ բառարանով)․

Անհոգի, բարք, բարվոքել, բացականչություն, բերանքսիվայր, գլխահակ, գոգնոց, զուգերգ , կարգապահ, հագնել, հեքիաթ, քսուկ , ագցան, երգել, երկարաձիգ, զուգորդել, ընդերք, թագակիր, թաղիք, թանգարան, թանկարժեք, թարգմանիչ, թնջուկ, իգական, ժանիք, լեգեոն, լկտի, ծագել։

Տրված բարդ բառերի առաջին արմատները փոխելով՝ նոր բարդ բառեր ստացի´ր:

Վարդագույն-ոսկեգույն

ճերմակահեր-սևահեր

օձաձև-գնդաձև

արշավախումբ-ավազակախումբ

շիկահեր-սևահեր

շղթայակապ-շաղկապ

գրասեղան-դասասեղան

գետափ-ծովափ

սառնասիրտ-բարեսիրտ

բարեկամ-չարակամ

արշալույս-արևալույս

պարասրահ-գանձասրահ