Рубрика: Մայրենի 6-րդ դասարաններ

Հովհաննես Թումանյան, «Ամենից լավ տունը»

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խըրճիթում,
              Մի հին խըրճիթում,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
              Էս գորշ խըրճիթից,
              Էս հին խըրճիթից,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
              Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
              Էս գորշ խըրճիթն է,
              Էս հին խըրճիթն Է,
              Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Рубрика: Բնագիտություն 6-րդ դասարան

Ապրիլի 18-22. բնագիտություն

Սովորել ՝

Բջիջ:Բջջի քիմիական բաղադրությունը:

Պատասխանել հարցերին:

  1. Ի՞նչ է բջիջը:

Կենդանի օրգանիզմները ունեն շատ ունակություններ՝ շնչել, աճել, զարգանալ և մահանալ: Ինչպես նաև նրանց բնորոշ են գրգռականությունը, շարժումը և բազմանալու հատկությունը: Այս ամենը նրանց ունակություններն են, և յուրաքանչյուր կենդանի օգանիզմ բաղկացած է բջիջներից ու գործողությունները նույնպես նրանք կատարում են բջիջների ներկայության պատճառով:

  1. Ո՞ր նյութերն են բջջում էներգիայի հիմնական աղբյուրը:

Էներգիայի հիմնական աղբյուրներն են սպիտակուցներ, ածխաջրերը, ճարպերը և նուկլեինաթթուները:

  1. Ո՞րոնք են բջջի բաղադրության հիմանական քիմիական տարրերը:

Բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերն են թթվածինը, ջրածինը, ազոտը և ածխածինը:

Рубрика: Մաթեմատիկա 6

Պարապմունք 96

Թեմա՝ Տասնորդական կոտորակների  բաժանումը

Թիվը (տասնորդական կոտորակը կամ բնական թիվը) տասնորդական կոտորակի վրա բաժանելու համար պետք է՝

1) բաժանելիի և բաժանարարի ստորակետները դեպի աջ տեղափոխել այնքան թվանշաններով, որքան թվանշան կա ստորակետից հետո բաժանարարում 

2) եթե բաժանելիում ստորակետից հետո պակասում են թվանշանները, ապա ավելացնում ենք զրոներ

3) կատարում ենք բաժանումը ստացված բնական թվի վրա 

Օրինակ․

11,232:3,12=1123,2:312=3,6

    1123,2|312

—           |——

     936    |3,6

  ¯¯¯¯¯¯

      1872

—  1872

    ———

          0

Առաջադրանքներ

1. Կատարե՛ք բաժանում.
ա) 12,1 ։ 1,1  =11  
բ)1,21 : 1,1=1,1     
գ)20,25 ։ 2,5=8,1     
դ)22,4 : 0,14=160
ե)49,28 : 2,2=22,4    
զ)4,68 :1,3=3,6       
է)3870 : 4,5=860          
ը)3,146 : 0,26=12,1 


2. Կատարե՛ք բաժանում.

ա) 8,368 ։ 2

4184

բ) 10,5 ։ 7

1,5

է) 11,223 : 3

3,741

բ) 17,024 ։ 4

4,256

ե) 6,25 ։ 125

0,05

ը) 374,17 : 31

12,07

գ) 0,0225 ։ 15

0,0005

զ) 10,08 ։ 24

0,42

թ) 13,041 : 23

0,567

3. Կատարե՛ք բաժանում.

ա) 40,25 ։ 2,3=17,5 ե) 35,601 ։ 0,01=3560,1 , թ) 189,1 ։ 0,305=620 ,

բ) 4,221 ։ 0,63=6,7 , զ) 0,13464 ։ 0,396=0,34 , ժ) 13,536 ։ 0,423=32 ,

գ) 30,303 ։ 33,3=0,91 , է) 14,924 ։ 0,82=18,2 ժա) 0,001 ։ 0,2=0,005

դ) 9,3456 ։ 10,62=8,8 ը) 788,48 ։ 1,28=616 ժբ) 10,74197 ։ 87,05=0,1234

Կրկնողություն՝

4. Հաշվի՛ր․
ա) 324+65,7=389,7
բ)26,7+36,89=63,59     
գ)364-121,9=242,1  
դ)45,78-3,521=42,259
ե)45,6 ⋅ 9=410,4  
զ)3,121⋅ 2,4=7,4904             
է)785:2=392,5           

5.Լուծիր  խնդիրը.
Բասկետբոլիստը խաղի ընթացքում վաստակել է 36 միավոր, որը թիմի վաստակած միավորների  2/5-ն մասն է։ Քանի՞ միավոր է վաստակել թիմը:

90

Рубрика: Մայրենի 6-րդ դասարաններ

Իմաստուն առակ ներկայի, անցյալի և ապագայի մասին

Երեք իմաստուն վիճում  էին, թե որն է մարդու համար ամենակարևորը` նրա անցյալը, ներկան, թե ապագան։
Նրանցից մեկն ասում է․
-Իմ անցյալը դարձնում է ինձ այն, ինչ կամ։ Ես կարողանում եմ անել այն,  ինչ սովորել եմ անցյալում։ Ես հավատում եմ ինձ, որովհետև ինձ հաջողվել է անել այն գործերը, որոնք ես վաղուց ձեռնարկել էի։ Ինձ դուր են գալիս մարդիկ կամ նրանց նմանները, որոնց հետ ես առաջ լավ էի զգում: Հիմա ես նայում եմ ձեզ, տեսնում եմ ձեր ժպիտները և սպասում  ձեր առարկություններին, որովհետև առաջին անգամ չէ, որ մենք վիճում ենք, և ես արդեն գիտեմ, որ դուք  սովոր չեք առանց առարկության համաձայնության գալ։
-Իսկ դրան հնարավոր չէ համաձայնել,-ասաց մյուսը,- եթե դու ճիշտ ես, ուրեմն մարդը պիտի դատապարտված լինի և սարդի պես օր օրի նստի իր սովորությունների սարդոստայնում։ Մարդն է ստեղծում  իր ապագան։ Կարևոր չէ, թե այժմ ես ինչ գիտեմ և ինչ եմ կարողանում. ես կսովորեմ այն, ինչ  ինձ անհրաժեշտ  կլինի ապագայում: Իմ պատկերացումը, թե ինչպիսին եմ  ցանկանում լինել երկու տարի անց, ավելի  իրական է, քան իմ հիշողություններն առ  այն, թե ինչպիսինն եմ  եղել երկու տարի առաջ, որովհետև իմ գործողությունները  կախված չեն նրանից, թե  ինչպիսինն եմ ես եղել, այլ` ինչպիսինն եմ  պատրաստվում դառնալ։ Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք նման չեն  նրանց, ում ես ճանաչել եմ վաղուց։  Եվ ձեզ հետ զրույցը հետաքրքիր է, քանի որ ես այստեղ ակնկալում եմ հետաքրքիր պայքար և մտքերի անսպասելի շրջադարձեր:
-Դուք ամբողջովին ձեր տեսադաշտից բաց եք  թողել, որ անցյալն ու ապագան գոյություն ունեն միայն մեր մտքերում,- միջամտեց երրորդը: Անցյալն արդեն գոյություն չունի։ Ապագան էլ  դեռ չկա։ Եվ անկախ նրանից` հիշում եք դուք անցյալը կամ երազում  ապագայի մասին, գործում եք  միայն ներկա ժամանակում։ Միայն ներկայում դու կարող ես ինչ-որ բան փոխել քո կյանքում. ոչ անցյալը, ոչ ապագան մեզ ստորակա չեն։ Միայն ներկայում կարող ես երջանիկ լինել. անցյալի երջանկության մասին հիշողությունները տխուր են, ապագա երջանկության սպասումը` տագնապալի:

Рубрика: Մայրենի 6-րդ դասարաններ

Ղազարոս Աղայան, «Երջանիկը խրճիթը»

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ՝ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչու ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ինչդ է պակաս, թե սեր ունիս մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուրս ելավ դալիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստեցին, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե~յ, մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենի բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

Ա~ ա~, մեր որդին, -բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…

Рубрика: Մայրենի 6-րդ դասարաններ

Մակբայ և բայ․ կրկնողական աշխատանք 20.04.2022

ՄԱԿԲԱՅ

1. Փակագծերում տրված տարբերակներից ընտրե՛ք ճիշտը։

Ես ձեզ /բազմիցս, բազմիցս անգամ/ զգուշացրել եմ։

Ռուսերեն այնքան գիտի, որ /հազվագյուտ, հազվադեպ / է օգտվում բառարանից։

Կարծում եմ՝ պետք է /միաժամանակ, միառժամանակ/ սպասել մինչև կճշտվեն որոշ հանգամանքներ։

Ես ձեր կարծիքը /ամբողջովին, բոլորովին/ ընդունում եմ և պատրաստեմ պաշտպանելու այն։

Տնօրենը / խստիվ, խստիվ կերպով/ արգելել է դասերի հաշվին այլ գործով զբաղվելը։

Բոլորը / հոտնկաց, հոտնկայս/ ծափահարում էին պատանի ջութակահարին։

Մրցույթի արդյունքները /առայժմ, առայժմս/ չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։

Մեր փողոցի նոր գետնանցումը /արդեն, այլևս/ գործում է։

2.       Ընդգծե՛ք չափի երեք մակբայ։

Հիմնականում, դանդաղ, ամբողջովին, գյուղից գյուղ, վաղօրոք, եռակի։

3.       Ընդգծե՛ք ձևի երեք մակբայ։

Մեղմորեն, փոքրիշատե, հավետ, դանդաղուշիուշով, ամենուրեք։

4.       Ընդգծե՛ք ժամանակի երեք մակբայ։

Ավելի, ուշապա, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ։

5.       Ընդգծե՛ք մակբայները։

Այդ հանկարծակի հանդիպումը մեզ շատ շփոթեցրեց։

Կարճ ժամանակում երիտասարդի կյանքում անսպասելիորեն տեղի ունեցավ փոփոխություն։

Աղջիկը  ազնվորեն խոստովանեց։  

ԲԱՅ

Փակագծերում տրված բառերը (բայերը) գրի´ր պահանջված ձևով:

Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկա­նը: Հյուր մուկը եկավ ու որոշեց (որոշել) մինչև աշուն մնալ: Նա մի քանի հատիկ գտավ (գտնել), ցեխակոլոլ արմատներ կրծեց (կրծել) ու ասեց (ասել).

—      Չէ՜, թշվառ մրջյունի նման ես ապրում: Քեզ հետ համե­մատած՝ ես աոատության մեջ եմ ապրում: Գնանք՝ տես:

Նա դաշտային մկանը համոզեց (համոզել) ու տարավ (տանել) տուն: Յույց տվեց (Ցույց տալ) հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից պսպղացին (պսպղալ): Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը բացվեց (բացվել): Մկներր լեղաճաք փախչեցին (փախչել), մտան (մտնել) ծակը, ծվծվալով իրար սեղմվեցին (սեղմվել) ու մնացին (մնալ), մինչև ոտնաձայները լռեցին (լռել): Հետո դաշտամուկր նորից դուրս սողաց (սո­ղալ), դնչիկը երկարացրեց (երկարել) փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար ներս մտավ (ներս մտնել), և  մկներն էլի թաքնվեցին (թաքնվել): Թեկուզ և հյուր մուկը սոված Էր, բայց ասաց (ասել).

-Մնաս բարո՛վ, սիրելի´ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ Է կապված: Ավելի լավ Է՝ ես էլի խոտ ու արմատ կրծեմ:

 Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունր:

Ծառերին արթնացնողը քամին էր (քամին էր, քամիներ):

Այս օրվանից հետո շատ քամիներ (քամին էր, քամիներ) են փչել:

Տարբեր պարեր (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի պար էր (պարեր, պար էր):

Պարտեզի բոլոր ծաղիկները սպիտակ են (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկներր միանգամից սպիտակեն (սպիտակ են, սպիտա­կեն) ու միևնույն բույրը արձակեն, լա՜վ կլինի:

Թող հենց եիմա աչքերը փակեն (փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները փակ են (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:

Անծանոթ համ էր (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր համեր (համ էր, համեր) ունեն:

Կազմի´ր  տրված բայերի հրամայական ձևերր:

Օրինակ՝ գրել — գրի՛ր — գրեցե´ք, աղալ — աղա´ — աղացե´ք:
ա) Սիրել-սիրի՛ր,-սիրեցե՛ք

կանչել-կանչի՛ր, կանչե՛ք

նկարել-նկարի՛ր, նկարե՛ք

լսել-լսի՛ր, լսե՛ք

նստել-նստի՛ր, նստե՛ք

կանգնել-կանգնի՛ր, կանգնե՛ք

զանգել-զանգի՛ր, զանգե՛ք

կապել-կապի՛ր, կապե՛ք

փրկել-փրկի՛ր, փրկե՛ք

կապկպել-կապկպի՛ր, կապկպե՛ք

կոտրատել-կոտրատի՛ր, կոտրատե՛ք

կապոտել-կապոտի՛ր, կապոտե՛ք


բ) Խաղալ-խաղա՛

սողալ-սողա՛

կարդալկարդա՛

գնալգնա՛

մնալմնա՛

գոռալ-գոռա՛

կ, իկ, ուկ ածանցներով տրված բառերից նոր բառեր կազմի´ր: Այստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանց(ել), շրջ(ել), մարտ(նչել), սիրտ ճմլ(ել), ճանճ քշ(ել):

Թափանցիկ, շրջիկ, մարտիկ, սրտաճմլիկ, ճանճաքշիկ
Այստեղ բառերը չդարձամ քնքշական, կամ փոքրական

բ) Օրեն(ք), ճաշ, ախորժ, սահուն, պահել, ընդուն(ել), մոլոր(ել), գիտ(ենալ), պատվիր(ել):

․․․, ճաշիկ, ախորժակ, սահիկ, պահակ, ընդունակ, մոլորակ, գիտակ, պատվիրակ
Այստեղ միայն ճաշիկն էր քնքշողական


գ) Կտր(ել), դիպ(չել), խուսափ(ել):

Կտրուկ, դիպուկ, ․․․