Рубрика: Մայրենի 6-րդ դասարաններ

Գոյականի թիվը 

Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի  առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:
Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝  տուն, նկար, սար, տղա:
Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝  տներ, նկարներ, տղաներ, սարեր:
Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով:
Եր  վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝  տուն-տներ, քար-քարեր Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ հագուստ-հագուստներ, նվագ-նվագներ: Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ, պաշտոն-պաշտոններ:

 Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն -ով: Այդ բառերն են՝  բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս:
Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ աստ(ը)ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե աստղներ, այլ աստղեր: Այդ բառերն են արկղ, սանր, անգղ, վագր, կայսր, դուստր և այլն:, 

Հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով: Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինքԻկ -ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ  բաղադրիչը, ինչպես՝ տղամարդտղամարդիկ:
  Առաջադրանքներ:



1. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր: 

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց: 

Եզակի գոյականներ

Մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց

Հոգնակի գոյականներ

Մարմիններ, շարժումներ, ժամանակներ, ճանապարհներ, դաշտեր, նյութեր, մշակույթներ, օրացույցներ

2. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները: 

Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր: 

Ձևեր, արտեր, հարցեր, սարքեր, զենքեր, դեզեր, օրեր

Այս խմբում բոլոր բառերը միավանկ են, հետևաբար ունեն «եր» վերջավորությունը:

Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր: 

Երկիրներ, տարիներ, գնացքներ, նվերներ, վարկյաններ, ուղևորներ

Այս խմբում բոլոր բառերը ունեն երկուս և ավել վանկեր, հետևաբար ունեն «ներ» վերջավորությունը:

Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ: 

Թոռներ, դռներ, մկներ, ձկներ, լեռներ, բեռներ

Որոշ միավանկ բառեր վերջանում են «ներ» վերջավորությունով, դրանք այն բառերն են, որոնք գրաբարում վերջացել են «ն» տառով:

Դ.  Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր: 

Աստղներ, արկղեր, վագրներ, անգղեր, սանրներ

Այս հատվածում բառերը վերջանում էին և «եր»-ով և «ներ»-ով:

3. Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ: 

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդակագործ: 

4. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր: 

Օրինակ` 

 Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ: 

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ: 

Դասագրքեր, հեռագիրներ, արոտավայրեր, լրագրեր, ծառաբներ, մրգաջրեր, մրջնաբույներ, ծաղկեփնջեր, միջնապատեր

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ: 

Վիպագիրներ, մեծատուններ, զինակիրներ, ժամացույցներ, կողմացույցներ, երգահաններ, քարահատներ, պատմագիրներ, քանդակագործներ

Ա խմբում բոլոր բառերը վերջանում են «եր» վերջավորությամբ, իսկ Բ խմբում բոլորը վերջանում են «ներ» վերջավորությամբ:

5. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն: 

Ամերիկացի վիճակագիրները (վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահները (անասնապահ) ու հողագործները (հողագործ):  Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն (նամակատար ) են: Հաջորդը մատուցողներն ( մատուցող) ու բուժքույրներն (բուժքույր) են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները (ոստիկան), հետախույզները (հետախույզ) ու պահակները (պահակ): Ամենից քիչ քայլում են նահանգապետները (նահանգապետ) ու նախարարները (նախարար): 

6. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ: 

Կետորս, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց

Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել: 

Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս: 

Ասում են, որ շնաձուկներին արյան հոտն է հրապուրում: 

Այդ տարածքում աշխատող կետորսերը հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի: 

Ցուցադրվող հրացանները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել: 

Рубрика: Մաթեմատիկա 6

Պարապմունք 46

1. Եթե բերքահավաքին հավաքած դեղձը բաժանենք 2 հավասար մասի, ապա 1 դեղձ կավելանա։ Հետաքրքիրն այն է, որ եթե հավաքած դեղձերը բաժանենք 3, 4, 6 կամ 7 հավասար մասերի, ապա ամեն դեպքում կավելանա ևս 1 դեղձ։ Հինգ հավասար մասի բաժանելու դեպքում ոչ մի դեղձ չի ավելանա։ Բերքահավաքին ամենաքիչը քանի՞ դեղձ հավաքեցին։

85

2. Յոթ հատ 9-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստացի՛ր ամենափոքր եռանիշ թիվը։

999:9-99:9

3. Նարնջագույն ներկ ստանալու համար պետք է իրար խառնել կարմիր և դեղին ներկերն այնպես, որ դեղինը 3 անգամ շատ լինի կարմիրից։ Ամենաշատը որքա՞ն նարնջագույն ներկ կարող ենք ստանալ, եթե ունենք 3 կգ կարմիր և 3 կգ դեղին ներկ։

4կգ

4. Առաջին արկղը երկրորդից 7 անգամ ծանր է, իսկ երկրորդը առաջինից 90 կգ-ով թեթև է։ Գտի՛ր առաջին արկղի զանգվածը:

15

5. Չորսի բաժանվող քանի՞ եռանիշ թիվ կարող ես կազմել միայն 0, 1, 2, 5 թվանշանները օգտագործելով, եթե թվերից յուրաքանչյուրի գրառման մեջ թվանշանները չեն կարող կրկնվել։

6

Рубрика: Պատմություն 6-րդ դասարան

Առաջադրանք, 6-րդ դասարան, նոյեմբերի 28-դեկտեմբերի 5-ը

Սիրելի սովորողներ այս կետերից ընտրել մեկ թեմա այդ թեմայի շուրջ կատարել մեկ էջի սահմանում ուսումնասիրություն:

6.«Արիական քաղաքակարթություն»

«Ովքեր էին արիացիներն իրականում»

7.«Ճապոնական քաղաքակրթության գաղտնիքները»

«Ճապոնիայի մասին»/տեսանյութ/

Հարցեր/Այս աշխատանքը կատարեն ռուսերեն լեզվին լավ տիրապետող սովորողները, Հղում, էջ 52-60/

  • Ճապոնիայի աշխարհագրական դիրքը որքանով է ազդել

Ճապոնական քաղաքակրթության ձևավորմանըը:

  • Ի՞նչ է փոխառել Ճապոնիան Չինաստանից տնտեսական, սոցիալ-քաղաքական , մշակութային ոլորտներից:
  • Ի՞նչ տեղ է գրավում գեղագիտական ​​սկզբունքը ճապոնական մշակույթում։
  • Ինչպե՞ս կարող եք բացատրել այն փաստը, որ ժամանակակից ճապոնական հասարակությունը ամենահանդուրժողներից մեկն է:
  • Ի՞նչ դեր է խաղում ավանդապաշտությունը ժամանակակից Ճապոնիայում:
  • «Ճապոնական ոգի – արևմտյան տեխնոլոգիա» – բացատրեք այս ճապոնական կարգախոսը.

8.«Հին Հնդկաստանի պատմության էջերից»

Հնդկաստան

Հին Հնդկաստան

Արիացիներ

Արիացիները Հնդկաստանի ու Իրանի հնագույն ժողովուրդներն են, խոսել են արիական լեզուներով, որ պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին: Նրանց ծագումնաբանությունն ու բուն անվանումը բավականին առեղծվածային են: XIX դարում առաջադրվել է վարկած, որ «արի» բառը ծագել է «քոչվոր» կամ «հողագործ» բառերից: Արդեն XX դարում գիտնականները կարծում էին, որ հնդեվրոպական ar-i̯-o-ն նշանակում է «նա, ով հյուրընկալ է ari-ների նկատմամբ», իսկ «ari»-ն կարելի է թարգանել իբրև «բարեկամ» կամ հակառակը՝ «թշնամի» (միևնույն բառի հակադիր նշանակությունը բնորոշ է հին լեզուներին): Միավորող նշանակություն կարող է լինել «ցեղակիցն ուրիշի կլանից», որ կարող էր լինել և բարեկամ, և թշնամի: «Արի» հասկացությունը նշանակում էր մարդ, որ պատկանում է արիների տարբեր ցեղերի հանրությանը: Հիպոթեզը հաստատում է վեդայական պանթեոնում Արյաման աստծո գոյությունը, որ հովանավորում էր բարեկամությունն ու հյուրընկալությունը: