Рубрика: Բնագիտություն 6-րդ դասարան

Ինքնաստուգում բնագիտությունից․ 22.12.2021

1.Ֆիզիկական երեւույթների տարատեսակներ են … :

Լուսային, ձայնային, էլեկտրամագնիսական:


2. Քիմիական երեւույթներն անվանվում են նաեւ … :

Քիմիական ռեակցիաներ

3.Բնության մեջ հաճախ տեղի են ունենում նաեւ երևույթներ , որոնց ընթացքում մի նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի: Այսպիսի երեւույթները կոչվում են … :

Քիմիական երևույթներ

4. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ, որոնց դեպքում՝


ա) նյութի գույնի փոփոխություն է տեղի ունենում

Փայտը հենց, որ վառվում է, գույնը փոխում է, շականակագույնից դառնում է ածուխի գույն՝ սև:

բ) լույս է անջատ­վում

Մոմի վառվելը

գ) հոտ է տարածվում:

Երբ, որ մի բան է վառվում՝ օրինակ փայտ, դրա հոտը տարածվում է:

5. Նայե՛ք նկարին եւ պատասխանե՛ք, թե ինչու է երկրորդ դեպքում կրա­ջուրն ավելի շուտ պղտորվում։

Քանի, որ Բ նկարի ջերմությունը ավելի բարձր է, նա ավելի շուտ է աղտոտվում:

6.Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիաներ.
ա) C + O2 =CO2 գ) H2 + S =H2S բ) CH4 = H2 + C դ) FeS =Fe + S

7.Ո՞ր ռեակցիան է ուղեկցվում է ջերմության եւ լույսի անջատումով:

Այրման ռեակցիա

8. Հիմնականում ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութերի այրման ար­
դյունքում։

Հիմնականում առաջանում է ածուխ և ածխաթթու գազ:

9.Ի՞նչ բանաձև է գրված Vմիջ= S/ t

Արագության

10.Ի՞նչ է բնութագրում ուժը:Ի՞նչ տառով են նշանակում ուժը:

Ուժի ազդեցությամբ մարմինները կարող են փոխել իրենց արագությունը, ձևը, չափը և այլն: Ուժը նշանակում են F տառով:

11.Մարմինների ձեւափոխության ( դեֆորմացիա) ի՞նչ տեսակներ կան:

Առաձգական դեֆորմացիա և պլաստիկ դեֆորմացիա:

12.  Ի՞նչ բանաձև է գրված   A =F * S

Սա կատարած աշխատանքի բանաձևն է:

13.Ջերմային ընդարձակման ժամանակ մարմնի զանգվածը՝

ա) մեծանում է

բ) փոքրանում է

գ) չի փոխվում

14. Նյութի գազային վիճակից հեղուկ վիճակի անցումը կոչվում է՝ա) պնդացում բ) խտացում գ) հալում

15.Ի՞նչ է պատկերված .Image.jpeg

Նույն նշան ունեցող լիցքերը վանում են միմյանց, իսկ տարբեր նշաններ ունեցող լիցքերը ձգում են միմյանց:

Рубрика: Մայրենի 6-րդ դասարաններ

Գործնական աշխատանք

  1. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր ական կամ ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական

Լեռն-լեռնային, լեռնական

քաղաք-քաղաքական, քաղաքային

անձրև-անձրևային

բարեկամ-բարեկամական

շուն-շնային

անձ(ն)-անձնական

զինվոր-զինվորական

ցամաք-ցամաքային

ծնունդ-ծննդական

տուն-տնային, տնական

անապատ-անապատային

դև-դիվական

դյուցազն-դյուցազնական

աղաչ(ել)-աղաչական

հրեշտակ-հրեշտակային

ստրուկ-ստրկական

պետ-պետական

տոհմ-տոհմային

հանրապետ(ություն)-հանրապետական

խորհուրդ-խորհրդական, խորհրդային

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին սանրեր էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը սանրեր ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ սանր էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի կախարդ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք կախարդեր, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար կախարդն էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի կախարդները: (Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա նկար էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ նկարեր, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

3. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:

Ծաղկանոց, հյուրանոց, ավազականոց, մեղվանոց

բ) Գոգ, ձեռ, մատ:

Գոգնոց, ձեռնոց, մատնոց

զ) Կապել, խարտել, սփռել:

Կապոց, խարտոց, սփռոց

դ) Դրամ, կիլոգրամ, մետր:

Դրամանոց, կիլոգրամանոց, մետրանոց

ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ:

Խշշոց, մռնչոց, զռռոց, ոռնոց

4.Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ- ծովամարտ, ձեռնասուն

Բևեռախույզ, երկրամերձ- երկրախույզ, բևեռամերձ

Ձկնակեր, մարդավաճառ-ձկնավաճառ, մարդակեր․

Рубрика: Մաթեմատիկա 6

Պարապմունք 54. Կորդինատային համակարգ

Առաջադրանքներ:
Կոորդիանատային համակարգում հերթականությամբ  նշի՛ր այս կետերը,  միացնելով  հատվածներով, ինչ պատկեր կստանաս:


№ 1

(3;3); (0;3); (-3;2); (-5;2); (-7;4); (-8;3); (-7;1); (-8;-1); (-7;-2); (-5;0); (-1;-2); (0;-4); (2;-4); (3;-2); (5;-2); (7;0); (5;2); (3;3); (2;4); (-3;4); (-4;2);
աչք՝ (5;0).

ձուկ

 № 2
(3;0); (1;2); (-1;2); (3;5); (1;7); (-3;6); (-5;7); (-3;4); (-6;3); (-3;3); (-5;2); (-5;-2); (-2;-3); (-4;-4); (1;-4); (3;-3); (6;1); (3;0);
աչք (-1;5). 

բադիկ

 № 3
(1;7); (0;10); (-1;11); (-2;10); (0;7); (-2;5); (-7;3); (-8;0); 

(-9;1); (-9;0); (-7;-2); (-2;-2); (-3;-1); (-4;-1); (-1;3); (0;-2); 

(1;-2); (0;0); (0;3); (1;4); (2;4); (3;5); (2;6); (1;9); (0;10);
աչք (1;6). 

նապաստակ

№ 4

(1;-4); (1;-6); (-4;-6); (-3;-5); (-1;-5); (-3;-4); (-3;-3); 

(-1;-1); (-1;0); (-3;0); (-3;-1); (-4;-1); (-4;0); (-3;1); (-1;1);

 (-1;2); (-3;3); (-1;4); (0;6); (1;4); (1;2); (3;4); (6;5); (9;2); (9;0); 

(9;-4); (6;-4); (5;-1); (4;-1); (1;-4);   
աչք (-1;3). 

սկյուռիկ

№ 5

(7;-2); (7;-3); (5;-3); (5;-4); (1;-4); (1;-5); (-7;-5); (-8;-3);(-10;-3);

 (-11;-4); (-11;-5); (-6;-7); (-4;-9); (-4;-11); (-12;-11);  (-15;-6);

 (-15;-2); (-12;-1); (-10;-1); (-10;1); (-6;3); (2;3); (3;4); (5;4); (6;5); (6;4); (7;5); (7;4); (8;2); (8;1); (4;-1); (4;-2); (7;-2);   
աչք՝  (6;2). 

Կատու

№ 6
(5;1), (6;2), (6;3), (5;6), (4;7), (5;8), (6;8), (8;9), (9;9), (7;8), (9;8), (6;7), (7;6), (9;6), (11;5), (12;3), (12;2), (13;3), (12;1), (7;1), (8;2), (9;2), (8;3), (6;1), (5;1) և  (5;7)։

նապաստակ



№7.
(4;-4), (4;-6), (8,5;-7,5), (9;-7), (9;-6), (9,5;-5), (9,5;-3,5), (10;-3), (9,5;-2,5), (4;5), (3;6), (2;6), (0;5),(-3;5), (-7;3), (-9;-1), (-8;-5), (-8;-7), (-4,5;-8), (-4,5;-7), (-5;-6,5), (-5;-6), (-4,5;-5), (-4;-5), (-4;-7), (-1;-7),(-1;-6), (-2;-6), (-1;-4), (1;-8), (3;-8), (3;-7), (2;-7), (2;-6), (3;-5), (3;-6), (5;-7),(7;-7),
Ականջ՝ (6;-4), (6;-3), (7;-2,5), (7,5;-3),
Աչք՝ (8;-6)

արջ




№8
(3; 0), (1; 2), (-1; 2), (3; 5), (1; 8), (-3; 7), (-5; 8), (-3; 4), (-6; 3), (-3; 3), (-5; 2),(-5; -2), (-2;-3), (-4; -4), (1; -4), (3; -3), (6; 1), (3; 0) և (-1; 5)․

This image has an empty alt attribute; its file name is image-12.png
բադիկ


№9
(-5; 4), (-7; 4), (-9; 6), (-11; 6), (-12; 5), (-14; 5), (-12; 4), (-14; 3), (-12; 3), (-11; 2), (-10; 2),(-9; 1), (-9; 0), (-8; -2), (0; -3), (3; -2), (19; -2), (4; 0), (19; 4), (4; 2), (2; 3), (6; 9), (10; 11),  (3; 11), (1; 10), (-5; 4),
Աչք՝ (-10,5; 4,5)․

ծիծեռնակ


№10. Տեղադրիր փղի նկարը /նախորդ դասից/

(4;-3)(2;-3),(2;-2)(4;-2)(4;-1),(3;1)(2;1)(1;2)(0;0)(-3;2).(-4;5),
(0;8),(2;7),(6;7),(8;8),(10;6),(10;2),(7;0),(6;2),(6;-2),(5;-3),(4;-3),
(4;-5),(3;-9),(0;-8),(1;-5),(1;-4),(0;-4),(0;-9),(-3;-9),(-3;-3),(-7;-3),(-7;-7),
(-8;-7),(-8;-8),(-11;-8),(-10;-4),(-11;-1),(-14;-3),(-12;-1),(-11;2),(-8;4),(-4;5):

Ստեղծագործական աշխատանք:
GEOGEBRA ծրագրով, նկարիր որևէ  պատկեր, հետո բլոգում  հերթականությամբ  նշիր այդ  կետերի կոորդինատները, փոխանցիր ընկերոջդ, թող կգուշակի ստացված պատկերը:

Իմ կետերը

Աշախատանքիդ հղումը տեղադրի՛ր այստեղ:

Рубрика: Մաթեմատիկա 6

Պարապմունք 56


  1. Կոորդինատների սկզբնակետից ի՞նչ հեռավորության վրա և ո՞ր կողմում  են գտնվում և  կետերը:

A Կետը գտնվում է ձախ կողմում 5 միավորով, իսկ B կետը գտնվում էաջ կողմում 2 միավորով:

  1. Լրացրե՛ք բացթողումը.

ա/ +7                 
բ/  +6        
գ/ 0  
դ/  +7

  1. Հաշվե՛ք.

ա/  +5                            
բ/ +20                             
գ/  =+3


  4.Համեմատե՛ք թվերը.

ա/  <                      
բ/  -2 < +2                    
գ/ 0 > -4               

 դ/  -10 < -1                  
ե/   0 < +17                   
զ/ +7 < 100  

    5.Հաշվե՛լ.

ա/ =7                                     
բ/ =-7               
գ/ =3                                
դ/ =-3
ե/ =0                   
զ/ =9                   
է/ =0             
ը/ -11

6. Հաշվիր ամբողջ թվերի տարբերությունը.

ա/ =-1                                   
բ/ =-5                                
գ/ =8

ա/ =-14                                    
բ=22                       
գ/  =-2

7. Հաշվե՛ք. 

ա/ =+18                             
բ/ =+15                   
գ/=+4           
դ/ =+9

8. Ընտրիր ճիշտ պնդումը:

ա/ Երկու բացասական թվեր բազմապատկելիս ստացվում է դրական թիվ:

բ/ Երկու բացասական թվեր բազմապատկելիս ստացվում է բացասական թիվ:


9. Oրվա գլուխկոտրուկը:
3, 5, 9, 17, 33, 65, 129, թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտնել 33-ից հետո գրված հաջորդ երկու թվերի գումարը։

129+65=194

10. Օրվա գլուխկոտրուկը:
Եթե եռանիշ թվի մի թվանշանը ջնջեն, ապա կստացվի 99։ Քանի՞ հատ այդպիսի եռանիշ թիվ կա։

18

Рубрика: Մայրենի 6-րդ դասարաններ

Պաուլո Կոելիո. Երեք մայրիների հեքիաթը

Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:

– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:

– Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:

– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:

Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:

Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:

Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:

Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:

Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:

Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում: