Рубрика: Բնագիտություն 6-րդ դասարան

Բնագիտություն դեկտեմբերի 13-ից  17-ը․ Տնային 1

Ջերմային էներգիայի աղբյուրները

Հարցեր

  1. Ինչո՞ւ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան։

Ջերմային էներգիան մեզ օգնում է, որպեսզի մենք չսառչենք և չդառնանք քայլող սառցի կտորներ: Առանց ջերմային էներգիայի երկրի վրա կյանք չէր կարող լինել, որովհետև մեզ անհրաժեշտ է տաքություն, իսկ առանց դրա մենք կվերածվենք սառույցների(երբեք չհալվող):

  • Ինչո՞ւ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի եւ ջերմության գլխա­
    վոր աղբյուրը։

Արեգակը ճառագայթներ է արձակում, որը հասնում երկիր մոլորակի վրա և տալիս է մեզ ջերմություն և էներգիա: Արեգակը համարվում է ամենագլխավոր ջերմության և էներգիայի աղբյուրը:

  • Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտեք։

Պինդ-փայտ, տորֆ, ածուխ

Հեղուկ-բենզին, սպիրտ, նավթ

Գազային-գազ, ջրածին,


  • Մտածե՛ք
    Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ:

Այո կան, դրանք առաջացել են հազարամյակների ընթացքում մեռած կենդանի օրգանիզմների քայքայումից, այս պաշարները գտնվում են երկրի ընդերքում:

Рубрика: Մայրենի 6-րդ դասարաններ

Ածական, գործնական աշխատանքներ

1.Ընդգծել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։


Բարձր, մեծ, տաք, նվազթանկ, լավ, ուժեղ, ազնիվզվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտուրախ, նոր, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-գեղեցիկ, վառ, գունեղ

այգի-բերքառատ, տերևաշատ, մեծ

ծաղիկ-բուրավետ, գեղեցիկ, կանաչ

գիրք-հետաքրքիր, իմաստուն, ուսուցողական

գորգ-հին, կեխտոտ, փոշոտ

երկիր-փոքր, հզոր, հին


4.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ

5.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

պարզ – մեծ, խոշոր
բարդ – ալեծուփ, հորդառատ, ոսկեհուռ, մարդամոտ
ածանցավոր- ուժեղ
, հոտավետ, հոդային, սիրելի, համեստ
բարդ ածանցավոր-միջմոլորակային
, առևտրական, ահեղամռունչ

6.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:

Ան-անտուն, անիմաստ, անգույն, անհամ

Դժ-դժգույն,

Յա-ոսկյա, երկաթյա

Ատ-գունատ

Եղեն-ոսկեղեն, երկաթեղեն

Եղ-գունեղ, համեղ

7.Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:

Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:

Վստահելի, համակրելի, բացատրական, դյութական, գրավիչ, հուզիչ, բարկացկոտ, անվախ, ամաչկոտ, պարծենկոտ

8.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցող – յոթգլխանի

Երկու երես ունեցող – երկերեսանի

Երկու փող ունեցող – երկփողանի

Եռանդով օժտված – եռանդուն

Շատ բուրդ ունեցոդ -բրդոտ

Գույն ունեցող – գունավոր

Թևեր ունեցող – թևավոր

Մեծ ուժ ունեցող – ուժեղ

Երեք տարի (ամ) տևող – եռամյա

Տասը տարեկան – տասնամյա

9.Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

անկենդան, դժկամ, անխոսկան, հայրիկ, կիսատ, փառավոր, վայրի, աղտոտ, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդող, թրթռուն, հնչուն, շաչ…, խոհուն, դողդոջուն:

Рубрика: Մայրենի 6-րդ դասարաններ

Ածական անուն

Ածականը առարկայի հատկանիշ ցույց տվող բառն է: Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։

Ածականները բաժանվում են երկու խմբի` որակական և հարաբերական:

Որակական ածականները ցույց են տալիս այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` գեղեցիկ նկար, կապույտ երկինք, տաք օր:

Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ. դրանք են՝ դրական, բաղդատական, գերադրական:

Դրական աստիճանը ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատելու այլ առարկաների հետ։

Օրինակ՝ մեծ տուն, խոշոր քաղաք։

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։

Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի, նվազ կամ պակաս բառերը:

Օրինակ՝ ավելի մեծ տուն, ավելի խոշոր քաղաք։

Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։

Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ամենից բառը կամ ֊ամենա նախածանցը կամ էլ ֊(ա)գույն վերջածանցը։ Օրինակ՝ ամենից մեծ տուն, ամենամեծ տուն, ամենախոշոր քաղաք, խոշորագույն քաղաք։

Սակայն կա որակական ածականների մի խումբ, որ չունի համեմատության աստիճան՝ պայմանավորված իմաստով։ Օրինակ՝ կույր, հղի, մերկ, բոբիկ, կաղ, ամայի, այրի, համր, խուլ, որբ և այլն։
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ երկաթե դուռ, ոսկյա բանալի, քաղաքական հայացքներ, :

Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:

Ըստ կազմության՝ ածականները լինում են՝

պարզ՝ լայն, խոր, թանձր
բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝
ածանցավոր՝ անբախտ, կլորավուն, ոսկե,
բարդ՝ նրբիրան, բազմաշնորհ, երկնագույն,
բարդ ածանցավոր՝ քաղաքագիտական

Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։
Նախածանցներ
ամենա-ամենամեծ, ամենափոքր
ան-անտուն, անխիղճ
ապ-ապօրինի, ապուշ
դժ-դժբախտ, դժկամ
չ-չտես,
տ-տհաճ, տգեղ
Վերջածանցներ

-ալի-շնորհալի, ողբալի

-ական-երկրորդական, եվրոպական
-ային-ձայնային, լուսային
-անի-հինգհարկանի, վեցհարկանի
-ավետ-բուրավետ, արդյունավետ
-ավոր-գունավոր, թունավոր
-ատ-գունատ, պոչատ
-ե-պղնձե, փայտե
-ելի-գերելի,

-եղ-ուժեղ, հյութեղ
-ին-առաջին, վերջին
-կոտ-ալարկոտ, վախկոտ
-յա-ոսկյա, պղնձյա
-ոտ-գժոտ, աղոտ
-ու-ահարկու, պտղատու
-ուն-պայթյուն,