Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի և ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր և բարոյահոգեկան հատկանիշների:
Ուռուցիկ, կծու, հեզ, խաժ, գանգուր, շվայտ, խելացի, հնազանդ, դեղձան, պարկեշտ, կլոր, գորշ, լաջվարդ, ժանտ, համեստ, լուրթ, ծուռ, թթու, խորամանկ, հարթ, բիրտ, մանր, քաղցր, ծավի, ուղիղ, ծույլ, բիլ, խորդուբորդ, նենգ, ազնիվ, աշխատասեր:
Ըստ գույնի
Խաժ, դեղձան, գորշ, լաջվարդ, լուրթ, ծավի, բիլ
Արտաքին
Ուռուցիկ, գանգուր, կլոր, գորշ, ծուռ, հարթ, մանր, ուղիղ, խորդուբորդ
Ներքին
Կծու, թթու, քաղցր
Ըստ մարդու մտավոր և բարոյահոգեկան
Հեզ, շվայտ, խելացի, հնազանդ, պարկեշտ, ժանտ, համեստ, խորամանկ, բիրտ, ծույլ, նենգ, ազնիվ, աշխատասեր
Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Ազնիվ, հին, բարի, նոր, ծանր, զգայուն, սուր, երկար, մեծ, գեղեցիկ, խոշոր:
Ազնվագույն ամենից ազնիվ ամենաազնիվ, ամենահին ամենից հին հնագույն, ամենից բարի ամենաբարի, ամենից նոր ամենանոր նորագույն, ամենից ծանր ծանրագույն ամենածանր, ամենից զգայուն ամենազգայուն, ամենից սուր ամենասուր, ամենաերկար երկարագույն ամենից երկար, ամենամեծ մեծագույն ամենից մեծ, ամենագեղեցիկ ամենից գեղեցիկ գեղեցկագույն, խոշորագույն ամենախոշոր, ամենից խոշոր:
Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ:
Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ, ադամանդ, ծիծաղ, լույս, սեր, հոտ, հուր, դառն, մազ, գույն, գութ, իմաստ, մարմար:
Արծաթ – արծաթագույն, արծաթյա
Ադամանդ – ադամադե, ադամանդափայլ,
Ծիծաղ – ծիծաղախիտ, ծիծաղաշարժ
Լույս – լուսավոր, լուսնային
Սեր – սիրային, սիրառատ
Հոտ – հոտավետ, անուշահոտ
Հուր – հրեղեն, հրագույն
Դառն – դառնոտ, դառնահամ
Մազ – մազոտ, սպիտակամազ
Գույն – գունավոր, արծաթագույն
Գութ – գթոտ, բարեգութ
Իմաստ – անիմաստ, խորիմաստ
Մարմար – մարմարյա, մարամարապատ
Պալատական, ապստամբ, ավագ, դավաճան, հերոս, հանցագործ, խավար, հսկա, վիրավոր բառերը նախադասությունների մեջ գործածել մի դեպքում, որպես գոյական, մյուս դեպքում` որպես ածական
Պալատական-Թագավորները ապրում են պալատական կյանքով: Բրիտանայի պալատի պալատականներից մեկը փախել էր Բեռլին:
Ապստամբ-Ես չեմ սիրում ապստամբ մարդկանց: Ապստամբները լավ մարդիկ են:
Ավագ-Ես ունեմ ավագ եղբայր: Հայաստանի հավաքականի ավագը Հենրիխ Մխիթարյանն է:
Դավաճան-Նա չի սիրում դավաճան մարդկանց: Արտաշես առաջինի զորքերի մեջ կար դավաճան:
Հերոս-Հերոս մարդիկ շուտ են մահանում: Սարդ-մարդը ֆիլմերի հերոսներից մեկն է:
Հանցագործ-Ոստիկանները հետապնդում են հանցագործ մարդկանց: Հանցագործները միշտ ոստիկաններից շատ հմուտ են թաքնվում:
Խավար-Խավար ամպը մոտենում էր մեզ: Գիշերում տիրում էր խավար:
Հսկա-Հսկա քարը դժվարությամբ է գլորվում լեռից: Ես գիրք եմ կարդացել, որը հսկաների մասին էր:
Վիրավոր-Վիրավոր զինվորին գերի վերցրեցին: Վիրավորները շատ խեղճ են:
Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:
Անխռով – խռովող
խոտոր – անխորոտ
երերուն – աներեր
տարակուսելի – անտարակուսելի
արտաքուստ – ներքուստ
անզարդ – զարդարուն
ամոթխած – անամոթ
աղմկոտ – անաղմուկ
արատավոր – անարատ
քաղցրահամ – դառնահամ
ընչատեր – ընչազուրկ
թեթևաբարո – ծանրաբարո