Рубрика: Մայրենի 6-րդ դասարաններ

Դեկտեմբեր ամսվա ամփոփում մայրենիից

Նախագծեր

Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

Դեկտեմբերյա և ամանորյա նախագծեր

Դասեր և ընթերցանություններ

Գործնական աշխատանք

Պաուլո Կոելիո. Երեք մայրիների հեքիաթը

Գործնական քերականություն. 21.12.2021

Ածական անուն 20.12.2021

Գործնական աշխատանք, ածական

Պաուլո Կոելիո, երկու պատմվածք՛

Սուրբ Ծննդյան տոնածառի պատմությունը

Հանս Քրիստիան Անդերսեն, «Լուցկիներով աղջիկը»

Ածական, գործնական աշխատանքներ

Ածական անուն

Իմ ինսագրությունը

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:

Մայրենիի նոյեմբեր ամսվա ամփոփում

Գոյականի թիվը 

Սպիտակ  ջրաշուշանը  (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

Իմ ինքնագնահատականը

Իմ կարծիքով ես բավականին լավ եմ աշխատել այդ պատճառով գնահատում եմ ինձ 8.5 կամ 9/10

Рубрика: Մայրենի 6-րդ դասարաններ

Հովհաննես Թումանյան․ Նոր տարի

Դու էլ արի
Նորեկ տարի
Գըլխիս վերից
Անցիր-գնա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից,
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չնչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…
Ես էլ էնպես,
Նորեկ տարի
Մի խոտ, մի բույս
Ոչ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հպարտ
Մի խոտ, ծաղիկ
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք,
Մի հող դառնանք,
Անհետ,անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ  հընչյուններ
Մի մեծ երգի,
Լոկ հյուլեներ
Տիեզերքի…

Իմ ընթերցումը